Երվանդ Բոզոյան. «Բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին տեսակետը դասագրքային ճշմարտություն է» (տեսանյութ)
Անդրադառնալով ՀԱԿ հիմնադիր համագումարում ԼևոնՏեր-Պետրոսյանի հնչեցրած պնդմանը, թե մերխնդիրըբուրժուադեմոկրատականհեղափոխություն իրականացնելն է, և ամբողջ աշխարհի ներկայիս քաղաքակրթությունը ստեղծվել է բուրժուադեմոկրատական հեղափոխության շնորհիվ՝ քաղաքագետ ԵրվանդԲոզոյանը «aravot.am»–ին ասել է՝
«Տեսակետը` բուրժուադեմոկրատականհեղափոխությանմասին, համընդհանուրճշմարտությունէ, որովամբողջաշխարհնէգնացել: Աշխարհում եղել է երկու տիպի հեղափոխություն` բուրժուադեմոկրատականևսոցիալիստական: Բոլոր այն երկրները, որոնք բուրժուադեմոկրատական հեղափոխության ճանապարհով են գնացել, այսօր զարգացած երկրներ են: Սոցիալիստական հեղափոխության ճանապարհով են գնացել ՌԴ-ն, Չինաստանը, Արևմտյան Եվրոպայի երկրները: Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ երկրները չգնացին առաջընթացի ճանապարհով: Այսինքն` այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի, համաշխարհային փորձը դա է ցույց տալիս: Ուստիքննարկելմիբան, որդասագրքայինճշմարտությունէ, կոռեկտչէ: Հայժողովուրդը, չնայածեվրոպականժողովուրդչէ, բայցաֆրիկյանժողովուրդներիցբարձրէմակարդակով, հույսունեմ, որմիքիչուշ, բայցկգնաայդճանապարհով»:
Թեմայի շուրջ Երվանդ Բոզոյանի հետ զրուցել է նաև «Ա1+» հեռուստաընկերությունը (տե՛ս կից տեսանյութը)։
Երվանդ Բոզոյան. «Բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին տեսակետը դասագրքային ճշմարտություն է» (տեսանյութ)
Անդրադառնալով ՀԱԿ հիմնադիր համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած պնդմանը, թե մեր խնդիրը բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելն է, և ամբողջ աշխարհի ներկայիս քաղաքակրթությունը ստեղծվել է բուրժուադեմոկրատական հեղափոխության շնորհիվ՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «aravot.am»–ին ասել է՝
«Տեսակետը` բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին, համընդհանուր ճշմարտություն է, որով ամբողջ աշխարհն է գնացել: Աշխարհում եղել է երկու տիպի հեղափոխություն` բուրժուադեմոկրատական և սոցիալիստական: Բոլոր այն երկրները, որոնք բուրժուադեմոկրատական հեղափոխության ճանապարհով են գնացել, այսօր զարգացած երկրներ են: Սոցիալիստական հեղափոխության ճանապարհով են գնացել ՌԴ-ն, Չինաստանը, Արևմտյան Եվրոպայի երկրները: Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ երկրները չգնացին առաջընթացի ճանապարհով: Այսինքն` այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի, համաշխարհային փորձը դա է ցույց տալիս: Ուստի քննարկել մի բան, որ դասագրքային ճշմարտություն է, կոռեկտ չէ: Հայ ժողովուրդը, չնայած եվրոպական ժողովուրդ չէ, բայց աֆրիկյան ժողովուրդներից բարձր է մակարդակով, հույս ունեմ, որ մի քիչ ուշ, բայց կգնա այդ ճանապարհով»:
Թեմայի շուրջ Երվանդ Բոզոյանի հետ զրուցել է նաև «Ա1+» հեռուստաընկերությունը (տե՛ս կից տեսանյութը)։