Լրահոս

15.04.2013 09:39


Վենեսուելայի նախագահական ընտրություններում չնչին առավելությամբ հաղթել է Նիկոլաս Մադուրոն

Վենեսուելայի նախագահական ընտրություններում չնչին առավելությամբ հաղթել է Նիկոլաս Մադուրոն

Նախօրեին Վենեսուելայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Ուգո Չավեսի զինակից Նիկոլաս Մադուրոն։ Ըստ Վենեսուելայի ազգային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ Մադուրոն ստացել է ընտրողների ձայների 50,66%–ը:

Նրա մրցակից՝ ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսի օգտին  քվեարկել է ընտրողների 49,07 տոկոսը :

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 18,8 մլն մարդ: Նախնական տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մադուրոյի կողմնակիցները սկսել են տոնել նրա հաղթանակը։

Այս խորագրի վերջին նյութերը