«Սիրելի քույրեր և եղբայրներ, զինակիցներ, հարազատներ, ես իսկապես բոլորիդ ընկալում եմ որպես շատ հարազատ բարեկամների: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մենք միասին կռվել ենք, պայքարել են Ղարաբաղի ազատության, մեր հայրենիքի անկախության, արդարության, օրինականության համար: Միասին հաղթել ենք, կրել ենք զրկանքներ, հալածանքներ, բայց և տոնել ենք հաղթանակներ:
Այդ արարումը, որ մենք կատարում ենք այս դահլիճում, զարմանալի մի բովանդակություն ունի: Մի կողմից զուտ ֆորմալ առումով մենք ստեղծում ենք լրիվ նոր քաղաքական ուժ, որը լայն զանգվածների, երիտասարդության և մտավորականության ընդգրկվածության, գաղափարական և մարդկային ռեսուրսների առումով, ես այդ համարձակություն կունենամ ասելու, որ իրեն հավասարը Հայաստանում չունի:
Մյուս կողմից, սակայն, մենք զրոյից չենք սկսում, սա մի նոր ուժ չէ, որը պատմություն չունի, սա այն նույն քաղաքացիական ուժն է, որ 88-ին սկսեց պայքարը Ղարաբաղի ազատության համար: Սա այն ուժն է, որը ամբողջատիրական խորհրդային կայսրության մեջ կազմակերպեց առաջին բազմահազարանոց ցույցերը և հակառակ կոմունիստական ռեժիմի կատաղի դիմադրությանը ընտրությունների միջոցով իշխանության բերեց առաջին ոչ կոմունիստական կառավարությանը ամբողջ կոմունիստական ճամբարում:
Սա նաև այն ուժն է, որը նվաճեց Հայաստանի անկախությունը և կազմակերպեց հայ ժողովրդի առաջին ռազմական հաղթանակը վերջին 700 տարվա մեջ:
Սա այն ուժն է, որ չբավարարվեց այդ պատմական լեգենդար դերակատարությամբ, և 2007 թվականից սկսած նորից բարձրացրեց ժողովրդավարության համար պայքարի դրոշն իր ձեռքը և սկսեց ավազակապետության դեմ սրբազան դիմադրության այս շարժումը: Սա այն ուժն է, որը, պահպանելով արժեքային համակարգը և հավատարմությունը պատմություն կերտած իր առաջնորդներին, անընդհատ սովորում է, անընդհատ հարստանում է նոր երիտասարդ լիդերներով և գաղափարներով՝ գնահատելով երիտասարդների էներգիան, նոր գաղափարները:
Մեզ համար հավերժ է անկախ, ժողովրդավարական Հայաստանի արժեքային համակարգը, մենք անկախ ուժ ենք, մենք ազատական ենք և ցանականում ենք ունենալ արդարության և օրինականության հիման վրա կառուցված պետություն: Սա է , որ հավերժ է մեզ համար, բայց մենք չունենք հավերժ բարեկամներ կամ թշնամիներ, գաղափարախոսական դոգմաներ, ավանդական պատմական մտածելակերպի կաղապարներ: Մենք բաց ենք աշխարհի դիմամիզմի և նոր գաղափարների համար:
Զարմանալի չէ, ուստի, որ մենք միակ ուժն ենք, որի հետ են այսօր լեգենդար Ղարաբաղ Կոմիտեի անդամներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը, Սամվել Գևորգյանը, Ալեքսան Հակոբյանը, Բաբկեն Արարիցյանը, Սամսոն Ղազարյանը: Կարող եմ տալ նաև Աշոտ Մանուչարյանի անունը, կարծում եմ՝ նա հոգու խորքում մեզ հետ է՝ ուղղակի մի քիչ ձևեր է թափում:
Չեմ կարող չհիշատակել երջանկահիշատակ Ռաֆայել Ղազարյանին, որի ընտանիքը մեզ հետ է: Ահա, լեգենդար Ղարաբաղ կոմիտեի կազմի մեծամասնությունն այսօր մեզ հետ է:
Բայց քաղաքական մեր ուժի մեջ ավելի ու ավելի ակտիվ դեր են խաղում նաև երիտասարդ լիդերները՝ Արման Մուսինյանը, Վլադիմիր Կարապետյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Արեգ Գևորգյանը, Արամազդ Ղալամքարյան, և ես կարող եմ այս ցուցակը անվերջ թվարկել:
Այսպիսի ուժով արդյոք մենք դատապատված չենք հաղթելու:
Միքիչայսօրվաքաղաքականվիճակից՝Սերժ Սարգսյանը ամեն ինչ արեց, որպեսզի բովանդակազրկի նախագահական ընտրությունները և բացառի հիմնական հակառակորդների մասնակցությունը իր այս շուլերական խաղին: Ժողովուրդը այստեղ էլ գտավ այլընտրանք: Եվ երբ Սերժ Սարգսյանը ստիպված էր նորից կեղծել ընտրությունները, ժողովուրդը ընդվզեց: Իհարկե, այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ընդվզումը կառավարող քաղաքական լիդերները ադեկվատ չգտնվեցին այդ ընդվզմանը, որի պատճառով էլ այդ ընդվզումն այսօր փակուղի է մտել:
Մյուս կողմից ակնհայտ է, որ դժգոհությունը պահպանվում է, ավելին՝ ապրիլի 9-ին՝ կատարվել է աննախադեպ մի բան. Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցել երկրի գլխավոր քաղաքական ուժերը՝ «Հայ ազգային կոնգրեսը», ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Ավելի պերճախոս վկայություն Սերժ Սարգսյանի տապալման չէինք կարող ունենալ: Մենք այսօր ունենք ընդվզած ժողովուրդ, մի իրավիճակ, որ գլխավոր քաղաքական ուժերը գիտակցում են, որ այսպես այլևս չի կարող շարունակվել և նրանք չեն ընդունում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Այսօր բոլոր նշանները կան պնդելու, որ երկրում ստեղծված է հեղափոխական իրավիճակ:
Այս իրավիաճակում մեզանից պահանջվում է ճշգրիտ և գրագետ գործողություններ, որոնք թույլ կտան թուլացնել ռեժիմի դիրքերը և ապահովել իրապես ժողովրդական ուժերի համար նոր նվաճումներ, բացել հեռանկարներ ժողովրդավարության հաստատման համար: Այս առումով ռազմավարական նշանակություն ունեն Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները: Մենք նպատակ ենք դրել մեր առջև ազատագրել Երևանը, Երևանի քաղաքապատերանը՝ Սերժ Սարգսյանի ռեժիմից: Ռեժիմը երբեք այսքան ատելի և թուլացած չի եղել, քան այսօր, պետք է օգտվել այս վիճակից և անհաշտ պայքար սկսել ավագանու ընտրություններում մեր հաղթանակի համար:
Սա իրատեսական նպատակ եմ համարում՝ հաշվի առնելով, որ այս նպատակը կիսում են այլ քաղաքական ուժերը, ինչի մասին այսօր խոսացին ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչներն այսօր: Եվ այսպես, միասին դեպի հաղթանակ»:
Սերժ Սարգսյանի տապալման ավելի պերճախոս վկայություն չէինք կարող ունենալ
Լեւոն Զուրաբյանի ելույթը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում.
«Սիրելի քույրեր և եղբայրներ, զինակիցներ, հարազատներ, ես իսկապես բոլորիդ ընկալում եմ որպես շատ հարազատ բարեկամների: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մենք միասին կռվել ենք, պայքարել են Ղարաբաղի ազատության, մեր հայրենիքի անկախության, արդարության, օրինականության համար: Միասին հաղթել ենք, կրել ենք զրկանքներ, հալածանքներ, բայց և տոնել ենք հաղթանակներ:
Այդ արարումը, որ մենք կատարում ենք այս դահլիճում, զարմանալի մի բովանդակություն ունի: Մի կողմից զուտ ֆորմալ առումով մենք ստեղծում ենք լրիվ նոր քաղաքական ուժ, որը լայն զանգվածների, երիտասարդության և մտավորականության ընդգրկվածության, գաղափարական և մարդկային ռեսուրսների առումով, ես այդ համարձակություն կունենամ ասելու, որ իրեն հավասարը Հայաստանում չունի:
Մյուս կողմից, սակայն, մենք զրոյից չենք սկսում, սա մի նոր ուժ չէ, որը պատմություն չունի, սա այն նույն քաղաքացիական ուժն է, որ 88-ին սկսեց պայքարը Ղարաբաղի ազատության համար: Սա այն ուժն է, որը ամբողջատիրական խորհրդային կայսրության մեջ կազմակերպեց առաջին բազմահազարանոց ցույցերը և հակառակ կոմունիստական ռեժիմի կատաղի դիմադրությանը ընտրությունների միջոցով իշխանության բերեց առաջին ոչ կոմունիստական կառավարությանը ամբողջ կոմունիստական ճամբարում:
Սա նաև այն ուժն է, որը նվաճեց Հայաստանի անկախությունը և կազմակերպեց հայ ժողովրդի առաջին ռազմական հաղթանակը վերջին 700 տարվա մեջ:
Սա այն ուժն է, որ չբավարարվեց այդ պատմական լեգենդար դերակատարությամբ, և 2007 թվականից սկսած նորից բարձրացրեց ժողովրդավարության համար պայքարի դրոշն իր ձեռքը և սկսեց ավազակապետության դեմ սրբազան դիմադրության այս շարժումը: Սա այն ուժն է, որը, պահպանելով արժեքային համակարգը և հավատարմությունը պատմություն կերտած իր առաջնորդներին, անընդհատ սովորում է, անընդհատ հարստանում է նոր երիտասարդ լիդերներով և գաղափարներով՝ գնահատելով երիտասարդների էներգիան, նոր գաղափարները:
Մեզ համար հավերժ է անկախ, ժողովրդավարական Հայաստանի արժեքային համակարգը, մենք անկախ ուժ ենք, մենք ազատական ենք և ցանականում ենք ունենալ արդարության և օրինականության հիման վրա կառուցված պետություն: Սա է , որ հավերժ է մեզ համար, բայց մենք չունենք հավերժ բարեկամներ կամ թշնամիներ, գաղափարախոսական դոգմաներ, ավանդական պատմական մտածելակերպի կաղապարներ: Մենք բաց ենք աշխարհի դիմամիզմի և նոր գաղափարների համար:
Զարմանալի չէ, ուստի, որ մենք միակ ուժն ենք, որի հետ են այսօր լեգենդար Ղարաբաղ Կոմիտեի անդամներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը, Սամվել Գևորգյանը, Ալեքսան Հակոբյանը, Բաբկեն Արարիցյանը, Սամսոն Ղազարյանը: Կարող եմ տալ նաև Աշոտ Մանուչարյանի անունը, կարծում եմ՝ նա հոգու խորքում մեզ հետ է՝ ուղղակի մի քիչ ձևեր է թափում:
Չեմ կարող չհիշատակել երջանկահիշատակ Ռաֆայել Ղազարյանին, որի ընտանիքը մեզ հետ է: Ահա, լեգենդար Ղարաբաղ կոմիտեի կազմի մեծամասնությունն այսօր մեզ հետ է:
Բայց քաղաքական մեր ուժի մեջ ավելի ու ավելի ակտիվ դեր են խաղում նաև երիտասարդ լիդերները՝ Արման Մուսինյանը, Վլադիմիր Կարապետյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Արեգ Գևորգյանը, Արամազդ Ղալամքարյան, և ես կարող եմ այս ցուցակը անվերջ թվարկել:
Այսպիսի ուժով արդյոք մենք դատապատված չենք հաղթելու:
Մի քիչ այսօրվա քաղաքական վիճակից՝ Սերժ Սարգսյանը ամեն ինչ արեց, որպեսզի բովանդակազրկի նախագահական ընտրությունները և բացառի հիմնական հակառակորդների մասնակցությունը իր այս շուլերական խաղին: Ժողովուրդը այստեղ էլ գտավ այլընտրանք: Եվ երբ Սերժ Սարգսյանը ստիպված էր նորից կեղծել ընտրությունները, ժողովուրդը ընդվզեց: Իհարկե, այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ընդվզումը կառավարող քաղաքական լիդերները ադեկվատ չգտնվեցին այդ ընդվզմանը, որի պատճառով էլ այդ ընդվզումն այսօր փակուղի է մտել: