Լրահոս

13.04.2013 13:51


Լևոն Զուրաբյան. «Ժողովրդի ընդվզմանը կառավարող քաղաքական լիդերներն ադեկվատ չգտնվեցին»

Լևոն Զուրաբյան. «Ժողովրդի ընդվզմանը կառավարող քաղաքական լիդերներն ադեկվատ չգտնվեցին»

 «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց նախագահական ընտրությունները բովանդակազրկելու և հիմնական քաղաքական հակառակորդների մասնակցությունը բացառելու համար:

Ժողովուրդը դրան էլ գտավ այլընտրանք։ Սերժ Սարգսյանը ստիպված էր կրին կեղծել ընտրություները, բայց ժողովուրդն ընդվզեց։ Սակայն ակնհայտ է, որ այդ ընդվզումը կառավարող քաղաքական լիդերներն ադեկվատ չգտնվեցին, և այն փակուղի է մտել,–ընդգծել է Լ. Զուրաբյանը։

–Այսօր քաղաքական բոլոր ուժերը գիտակցում են, որ այսպես այլևս չի կարող շարունակվել: Բոլոր նախադրյալներն ու հիմքեր կան պնդելու, որ երկրում հեղափոխական իրավիճակ է ստեղծված: Իսկ մեզնից ընդամնեը պահանջվում է ճշգրիտ, գրագետ գործողություններ։ Այս առումով, ռազմավարական նշանակություն ունեն Երևանի ավագանու ընտրությունները: Մենք նպատակ ենք դրել ազատագրել Երևանը, Երևանի քաղաքապետարանը Սերժ Սարգսյանի ռեժիմից,–նշել է նա՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը հիմնական քաղաքական ուժերի չմասնակցելը վառ ապացույց է, որ նա լեգիտիմ չի ընտրվել:

Ինչ վերաբերում «Հայ ազգային կոնգրես» նորատսեղծ կուսակցությանը, Զուրաբյանը հայտարարել է, որ սկսում են լրիվ նոր քաղաքական կուրս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը