Լրահոս

13.04.2013 12:26


ՀԱԿ–ի հիմնադիր համագումարին «Ժառանգությունը» ներկա չէ

ՀԱԿ–ի հիմնադիր համագումարին «Ժառանգությունը» ներկա չէ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին ընթացող «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցում են ինչպես ավելի վաղ ՀԱԿ դաշինքին անդամագրված մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական–մշակութային գործիչներ, հյուրեր Հայաստանից և արերկրից, այնպես էլ ՀՅ Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատվիրակները։ «Ժառանգություն» կուսակցությունը ներկա չէ։ Չկան նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը:

Փոխարենը ՀԱԿԿ համագումարին մասնակցում է Բաբկեն Արարքցյանը։ Հիշեցնենք, որ նա դեմ էր ՀՀՇ–ն ՀԱԿ անվանափոխելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը