«Գագիկ Ծառուկյանի՝ լայն կոնսոլիդացիայի առաջարկն ուժի մեջ է». ԲՀԿ–ն ևս մասնակցում է ՀԱԿ–ի համագումարին
Այս պահին տեղի է ունենում նորաստեղծ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը։ Մասնակցում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ավելի վաղ ՀԱԿ դաշինքին անդամագրված մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական–մշակութային գործիչներ, հյուրեր Հայաստանից և արերկրից։ ՀԱԿ հիմնադիր համագումարին մասնակցում են նաև ՀՅ Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատվիրակները։
Մասնավորապես ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն իր ողջույնի խոսքում վստահություն է հայտնել, որ նորաստեղծ կուսակցությունը նոր խոսք է ասելու և իր ուրույն տեղն է գրավելու քաղաքական կյանքում։
–«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է համագործակցել ցանկացած կուսակցության, այդ թվում ՀԱԿ–ի հետ՝ ի շահ մեր երկրի բարեկեցության։ Դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ լայն կոնսոլիդացիա ստեղծելու պատրաստակամությամբ, ինչը արդիական է նաև այսօր,–հայտարարել է Ս. Մարգարյանը։
ԲՀԿ–ական պատգամավորը նաև ավելացրել է.
–Մենք համոզված ենք, որ քաղաքական ուժերի միջև անկեղծ երկխոսությունն ու համագործակցությունը այլընտրանք չունեն։ Դրա միջոցով քաղաքական մոնոպոլիան վերացնելը ևս հնարավոր է։

7or.am