Լրահոս

13.04.2013 10:26


Չեչնիայի նախագահը հայտնվել է «Մագնիտսկու ցուցակում»

Չեչնիայի նախագահը հայտնվել է «Մագնիտսկու ցուցակում»

ԱՄՆ-ն ֆինանսների նախարարության պաշտոնակլան կայքում հրապարակել է «Մագնիտսկու ցուցակը»։ 

Հիմնականում գաղտնի պահվող այս փաստաթուղթը կազմվել է Միացյալ Նահանգներում ընդունված Մագնիտսկու օրենքով։ Այն նախատեսում է վիզային և տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի այն պաշտոնյաների դեմ, ովքեր մեղավոր են Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան և մարդու իրավունքների խախտման մեջ: «Մագնիտսկու ցուցակի» «պաշտանական հատվածում» հայտնվել է 18 մարդ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից և Ուզբեկստանից։ Սակայն լրատվամիջոցներին ավելի շատ հետաքրքրում է ցուցակի գաղտնի մասը։ «Նյու Յորք թայմս»–ը գրում է, որ դրանում հայտնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։      

Հիշեցնենք՝ ռուսաստանցի իրավաբան Սերգեյ Մագնիտսկին ձերբակալվել էր հարկերից խուսափելու կասկածանքով։ Նա մահացել էր 2009-ին՝ ծեծի ենթարկվելուց և բուժօգնություն չստանալուց հետո:

Այս խորագրի վերջին նյութերը