Րաֆֆի Հովհաննիսյանը չի հանդիպել Դմիտրի Մեդվեդևի հետ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում չի հանդիպել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Այս մասին տեղեկացրել են ՌԴ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման հնարավորության մասին «Արմենպրես»-ի` երեկ ուղարված հարցմանը:
«Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի Հանրապետության նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-նշված է ՌԴ կառավարության լրատվական ծառայության պատասխանում:
Հայաստանի նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` տիկնոջ եւ որդու հետ, մեկօրյա այցով մեկնել է Մոսկվա: Այն մասին, թե ինչ է անելու եւ ում հետ է հանդիպելու Հովհաննիսյանը Մոսկվայում, պաշտոնական որեւէ տեղեկություն չի հաղորդվել: Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում կմեկնի Մոսկվա եւ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սակայն ինչպես պարզվեց, նրա Մոսկվա մեկնելու օրը Վլադիմիր Պուտինը մեկնել էր Սիբիր: