Լրահոս

12.04.2013 15:59


Մարքսիստը ոստիկանապետին. «Հոլիվուդն անգամ կերազեր նման արտիստ ունենալ»

Մարքսիստը ոստիկանապետին. «Հոլիվուդն անգամ կերազեր նման արտիստ ունենալ»

Այսօր հրավիրված ասուլիսում խոսելով 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների մասին՝ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարել է, թե ապստամբության ծուխը բարձրացավ և այդպես էլ չժայթեց, իսկ անգլիական վիկինգներն այդպես էլ չկարողացան ռեվանշի հասնել արցախյան վիկինգների նկատմամբ։

–Ընտրական կատակերգությունն ավարտված է, վարագույրները՝ իջեցված: Ազատության հրապարակում ապրիլի 9-ին «Նոր Հայաստանի երդմնակալությունը» կոմեդիա էր, Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունն էլ՝ տրագիկոմեդիա:

Խոսելով ապրիլի 9–ի մոմավառության մասին, մարքսիստը դրա հերոսին համարում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին.

–Հոլիվուդն անգամ կերազեր նման արտիստ ունենալ: Վելիկիյ ակտյոր, մալադե՛ց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը