Քաղաքական

11.04.2013 13:12


Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ և որդու հետ մեկնել է Մոսկվա

Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ և որդու հետ մեկնել է Մոսկվա

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` կնոջ եւ որդու հետ, մեկօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` այլ մանրամասներ չփոխանցելով:

Պարզապես հիշեցնենք, որ ավելի վաղ «միայն իմ դիակի վրա» հայտարարությունն արած Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9–ի «ջրբաժանի օրը» հակառակ հայտարարությունն արեց։

«Պատրաստ եմ, ոչ թե մեռնելու, այլ ապրելու և գնալու վաղը առավոտ Մոսկվա պարոն Պուտինին հանդիպելու և բերելու հայ ժողովրդի հաղթանակը»,–հարթակից ասել էր Ր. Հովհաննիսյանը։

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների հետընտրական ամբողջ շրջանում Ր. Հովհաննիսյանը հետևյալ հայտարարությունն էր անում.

«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, Օլանդը, նաև՝ ԱՄՆ որևէ ներկայացուցիչ, Հայաստանի երրորդ, բայց նախկին նախագահին կարող են ինչ-որ թուղթ ուղղարկել, քանի որ ամեն մեկն ունի իր շահը: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահից, երկու կաթողիկոսից սկսած՝ զղջալու են, քանի որ Հայաստանի քաղաքացին է տիրակալ իր երկրի: Ով ուզում է լինի, ռազմական գործընկեր և այլոք: Եվ նրանք, ովքեր Կոսովո են ճանաչում, Աբխազիան և Օսեթիան, այսօր հանդգնում են ճանաչել ոչ լեգիտիմ իշխանություն, որը հեգնում է ժողովդրի կամքը: Բոլորը հակաժողովրդական չափանիշով են առաջնորդում: Ով չճանաչեց ժողովդրի իրավունքը՝ պիտի ինքնաբացարկ տա, նրանք բոլորը զղջալու են, այդ թվում Սերժ Սարգսյանը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը