Ահարոն Ադիբեկյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցնում է Քաջ Նազարին»
Այսօրվա ասուլիսին «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հայտնել է, որ իրենք 1200 երևանցիների շրջանում հարցում են իրականացրել՝ ճշտելու «Ժառանգության» հնրավորությունները Երևանի ավագանու ընտրություններում։ «Հարցվածների 42 տոկոսը անիմաստ է համարել Հովհաննիսյանի ընտրապայքարը, 40 տոկոսը գտնում է, որ պայքարը իմաստ ունի, և միայն 13 տոկոսն է վստահ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը արդյունքի կբերի»,–ասել է բանախոսն՝ ընդգծելով, որ Երևանի ավագանու ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը հավակնում է հավաքել ընդամենը 8 տոկոս ձայն, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ձայները վերադարձան այդ կուսակցություններին:
Անդրադառնալով երեկվա իրադարձություններին՝ սոցիոլոգը Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատեց Քաջ Նազարի հետ, ով մի պահ հայտնվել է վագրի մեջքին ու չգիտի ինչ անել։ «Չեմ ցանկանում վիրավորել «Ժառանգության» առաջնորդին, այդուհանդերձ, նրա գործողությունները կարելի է տեղավորել «Խենթից մինչև խենթացած» աշխատության մեջ»,–ասել է Ադիբեկյանը։

7or.am