Հուլիսի 1-ին, ժամը 02.20-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կարեն Սոխակյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 1-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 18 շենքի մոտ անհայտ անձը հրազենից կրակել է 1979 թ. ծնված Կարեն Սոխակյանին պատկանող «Կրայսլեր 300» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով սրահում գտնվող Կ. Սոխակյանը ստացել է հրազենային վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սպանություն Թումանյանում