Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Այդ մասին «zham.am»-ին փոխանցել է նրա խոսնակ Իվետա Տոնոյանը` որպես պատճառ նշելով «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի բացակայությունը երկրից:
Տոնոյանը հայտնել է նաեւ, որ Ծառուկյանը արտերկիր է մեկնել նախօրեին:
Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ տեղի է ունենալու Հայաստանի նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, նախատեսված է վաղը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: