Քաղաքական

08.04.2013 11:33


Ապրիլի 9-ը ԲՀԿ–ի համար հերթական նիստի օր է

Ապրիլի 9-ը ԲՀԿ–ի համար հերթական նիստի օր է

Արդեն հայտնի է, որ ԱԺ-ն ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Խորհրդարանական կուսակցություններից «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու երդման արարողությանը:

«Yerkir.am»-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձել է պարզել, թե ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է երդման արարողությանը, թե՞ ոչ:

«Մեզ համար ապրիլի 9-ը ԱԺ հերթական նիստի օր է, եւ ԱԺ նիստին մասնակցել-չմասնակցելու հարց չի քննարկվել քաղխորհրդում կամ խմբակցությունում: Ինչպես կասեր իմ գործընկեր Արմեն Ռուստամյանը` օրը կգա, բարին հետը»,- հայտարարել է Զոհրաբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը