Տնտեսական

06.04.2013 11:30


Բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գները բարձրացել են

Բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գները բարձրացել են

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 14 571 գործարք: Այս տվյալները հիմնված են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության վրա։

2013թ. փետրվարին Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 1 քառ. մ մակերեսի հաշվարկով կազմել է 424 100 դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 400 000 դրամ է եղել։ Բազմաբնակարան շենքերի բնակարաններն ամենաթանկը հենց Կնետրոնում են, իսկ ամենաէժանը՝ Նուբարաշենում։ Այնտեղ 2013թ. փետրվարին բնակարնն արժեցել է 146 200 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 140 100 դրամի փոխարեն։

Ըստ գնային նվազման՝ վարչական շրջանների հաջորդականությունը հետևյալն է.

Կենտրոն՝ 424 100 դրամ

Արաբկիր՝ 352 100 դրամ

Քանաքեռ-Զեյթուն՝ 280 200 դրամ

Նոր-Նորք՝ 245 100 դրամ

Ավան՝ 255 000 դրամ

Էրեբունի՝ 245 200 դրամ

Շենգավիթ՝ 251 200 դրամ

Դավթաշեն՝ 269 900

Աջափնյակ՝ 243 000

Մալաթիա-Սեբաստիա՝ 235 600

Նուբարաշեն՝ 146 200 դրամ։

Բոլոր վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գինը, 2013թ. փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել է։  

Իսկ ըստ մարզերի՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական ամենաբարձր գինը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում է՝ 1 քառ. մ մակերեսի հաշվարկով՝ 114 000 դրամ։ Ամենացածրը՝ Տավուշի Այրում քաղաքում՝ 29 000 դրամ։ Բոլոր դեպքերում էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գները բարձրացել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը