«Հայելի» կայքը վերջերս մի նյութ էր գրել՝ նվիրված ՀԱԿ ծրագրի քննարկմանը, որում հեղինակը հետաքրքիր հատված կա. «Իհարկե նիստի մասին պատմող տեսանյութը ի ցույց էր դնում Տեր-Պետրոսյանի, մեղմ ասած բավական համեստ շրջապատը՝ զուրկ կոլորոտից, քաղաքական հետաքրքրությունից, էլ չենք խոսում՝ ազդեցիկ, խարիզմատիկ գործիչների բացակայության մասին»:
Ես, իհարկե, հիմա չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, թե այդ ինչ կոլորիտ եւ հավակնոտ դեմքերի մասին է խոսքը: Կարծում եմ ակնարկները պարզ են եւ ակնհայտ: Ավելի էական բան կա: Ինչպես հաճախ պատահում է Կոնգրեսի քննադատները հերթական շատ լավ բնորոշումն են գտել նորացված ՀԱԿ-ի համար` «համեստ», որն անձամբ ինձ ոչ թե վանում է, այլ հաճույքով ընդունելի է եւ հեղինակի կամքից էլ անկախ՝ շատ ստույգ է:
Ես նոր չեմ նկատել ու նոր չեմ ասում, որ հայաստանյան հասարակական կյանքի գլխավոր հոգեբանական վիրուսն է՝ սեփական անձի անհմարաժեք գերագնահատումը, որը 90-ականներից ցայսօր ժանտախտից էլ վատթար կործանել ու կործանում է իրապես ներուժ ունեցող հրապարակային դեմքերի: Կործանում է թե՛ նրանց որպես անձ, թե՛ նրանց որպես հասարակությանը ծառայություններ մատուցելու ունակ միավորներ:
Խնդիրն այն է, որ գերարժեքության զգացողությամբ տառապող գործիչը, որքան էլ մեծ ներուժ ունենա, ուշ թե շուտ անխուսափելիերոն կործանվում է որպես անձ, եւ մյուս կողմից էլ նրա վերջնական քաղաքական հանգրվանը «հաճախորդիզմն» է, որքան էլ դա սկզբնապես անհավատալի թվա: Սեփական հավակնությունները առարկայական իրականության հետ հավասարակշռության չբերած անձն ուշ թե շուտ խախտում է բոլոր հնարավոր բարոյական սահմանները, ինչպես նաեւ աստիճանաբար կորցնում է սթափ բանականությունը:
Ցավալի է, որ անթիվ վառ օրինակներ աչքի առաջ ունենալով, նորանոր գործիչներ չեն դիմանում միեւնույն գայթակղությանը: Եվ այս պայմաններում, անկախ քաղաքական դիրքերից կարեւորագույն հասարակական համադարման է դառնում ցանկացած հրապարակային անձնավորության համար համեստությունը, նույնիսկ շեշտվա՛ծ համեստությունը, նույնիսկ մի փոքր չափազանցվա՛ծ համեստությունը: Համեստությունը հիրավի դառնում է կարեւոր քաղաքական գործոն, որոշ իմաստով՝ վճռակա՛ն գործոն: Մանավանդ, որ համեստությունը տվյալ դեպքում համարժեքության հոմանիշն է: Դա չի նշանակում հավակնություների ի սպառ բացակայություն: Հասարակական կյանքում հնարավոր չէ առանց հավակնությունների: Բայց դա նշանակում է հավակնությունների եւ իրականաության ճիշտ կշռույթ, որը կարող է ուշ թե շուտ արմատապես փոխել հասարակական կյանքը: Շատ երկար ստացվեց, բայց թեման կարեւոր է: Համեստության մարտահրավերն ընդունված է, իսկ անիմաստ հավակնությյունները հաճույքով զիջված են հին դաշտին:
Հ.Գ.։ Ինձ համար «Կարթագենը պետք է կործանվի»-ի նման մի բան է՝ ավանդական հայաստանյան ախտերը պետք է կործանվեն ամեն գնով նշանաբանը: Դա պետք է արվի աստիճանաբար, բայց դա անհրաժեշտություն է: Մեր հասարակական կյանքը պետք է այսպես ասած «առնականացվի», իսկ դա նշանակում է հրաժարում ամեն տեսակ չափազանցությունից ու հափշտակվածությունից՝ մտքում, խոսքում, գործում:
Հաստատ, ես շատ սիրում եմ, երբ հակառակորդ է տալիս քո ճիշտ բնորոշումը, որը վերցնում ես ու դարձնում ես քոնը: Այո՝ համեստների շարժում ընդդեմ փթած հին դաշտի իր հիվանդագին ամբիցիաներով:
Համեստների շարժում ընդդեմ փթած հին դաշտի

Հրանտ Տեր–Աբրահամյան
Աղբյուրը՝ http://www.facebook.com/ustahrant?fref=ts