Քաղաքապետարանը արգելել է Բաղրամյան պողոտայով «Ժառանգության» երթի անցկացումը
Երևանի քաղաքապետարանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ներկայացրած երթի իրազեկմանը:
«Արմեն Մարտիրոսյանը ս/թ. ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետին է ներկայացրել թիվ Ժ-157/13 գրությունը՝ ս/թ. ապրիլի 9-ին ժ. 17.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ազատության հրապարակում նախօրոք իրազեկված հանրային հավաքի ընթացքում Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փողոց-Գ. Լուսավորիչ փողոց-Հ.Պարոնյան փողոց-Պռոշյան փողոց-Մ.Բաղրամյան պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին:
«Հաշվի առնելով, որ նույն օրը Բաղրամյան 26 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրում Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ նախատեսված են բազմաթիվ արարողակարգային միջոցառումներ և հանդիպումներ արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ, հետևաբար, իրազեկման մեջ նշված երթուղով երթի անցկացումը կարող է էական դժվարություններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված՝ Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ մի շարք այլ արարողակարգային միջոցառումների իրականացմանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված կարևոր պետական միջոցառումը՝ Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունն անհրաժեշտաբար զուգորդվում է բազմաթիվ այլ արարողակարգային միջոցառումներով, որոնք ուղղակիորեն բխում են հանրային շահերից և որոնք պայմանավորում են Պռոշյան փողոցով և Բաղրամյան պողոտայով անխափան երթևեկության ապահովման անհրաժեշտությունը, Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը 04.04.2013թ. որոշեց մասամբ սահմանափակել հիշյալ երթուղով և նշված ժամանակամիջոցում երթ անցկացնելու հնարավորությունը՝ բացառելով մասնավորապես Պռոշյան փողոցով և Բաղրամյան պողոտայով երթի անցկացումը՝ դրա փոխարեն առաջարկելով երթն անցկացնել Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: