Լրահոս

05.04.2013 13:34


Փոխարինվում է ջրամբարի փականը

Փոխարինվում է ջրամբարի փականը

Քանաքեռի Զաքարիա Սարկավագի փողոցի և հարակից տարածքների բաշխիչ ցանցի կարգաբերման աշխատանքների ավարտի նպատակով անհրաժեշտ էր որոշ ժամանակով դադարեցնել ՛՛Քանաքեռ՛՛ օրվա կարգավորման ջրամբարից /ՕԿՋ/ ջրի հոսքը նշված ուղղությամբ: Սակայն ՕԿՋ-ի ելքի 300մմ տրամագծով հնամաշ փականի վթարային վիճակի պատճառով ջուրը շարունակում էր արտահոսել, խոչնդոտելով աշխատանքների ընթացքին: Ստեղծված իրավիճակում ապրիլի 5-ին ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ ՛՛Արևմուտք՛՛ շահագործման տնօրինության ՛՛Զեյթուն՛՛ տեղամասի մասնագետները ստիպված էին ընդհանրապես դադարեցնել ջրամատակարարումը ՛՛Քանաքեռ՛՛ ՕԿՋ-ից:

            Ինչպես հայտնեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գևորգյանը՝  նշված փականն ապամոնտաժվում է և փոխարինվում նոր, 80մմ տրամագծով փականով, որի  թողունակությունը բավարար է Զ. Սարկավագի փողոցի և հարակից տարածքների կանոնավոր ջրամատակարարման համար: Միաժամանակ, նախատեսվածի համաձայն շարունակվում են կարգաբերման աշխատանքները թաղամասի բաշխիչ ցանցում և արդեն առաջիկա ժամերին կվերսկսվի ՙCoca-Cola՚ և ՙՇամպայն գինիների՚ գործարանների, Ուռուցքաբանության կենտրոնի, Սարկավագի, Ֆանարջյան, Ծարավաղբյուր, Քանաքեռի 1-17 փողոցների, Թբիլիսյան խճուղու 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի և հարակից տարածքների  ջրամատակարարումը:

Այս խորագրի վերջին նյութերը