Լրահոս

05.04.2013 12:47


ՀՀԿ–ական պատգամավոր. «Մենք փորձեցինք լուրջ ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները, բայց սխալվեցինք»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Մենք փորձեցինք լուրջ ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները, բայց սխալվեցինք»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր հրավիրված ասուլիսում խոսելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին՝ նշել է, թե վաղուց արդեն մեր քաղաքական համակարգին հարիր չեն անտրամաբանական հրապարակային գործունեությունները, ոչինչ չասող միտինգային քաղաքականությունը, հակասահմանադրական, հակաիրավական գործընթացները և կոչերը՝ այլընտրանքային երդմնակալություն և այլն։

Նա Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա թիմակիցների գործողությունները ոչ ադեկվատ է անվանել։

Միայն կայացած քաղաքական ուժը կարող է ընդդիմադիր առաքելությունը պատվով տանել,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։–Ես մտավախություն չունեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերից: Մենք փորձեցինք լուրջ ընդունել նրա գործողությունները, բայց սխալվեցինք: Նրա տրամաբանությունը կապ չունի երկրի սոցիալական իրավիճակի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի մարտավարությունը վտանգավոր է մեր երկրի զարգացման համար: Ինչ արագությամբ պիկը բարձրանում է, այնքան արագ էլ իջնում է: Եթե նրանք չեն ընկալվում որպես ընդդիմություն, ինչպե՞ս կարող են ընկալվել որպես իշխանություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը