Լրահոս

04.04.2013 16:13


Մեղավոր է ճանաչվել` անմեղ անձանց ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար

Մեղավոր է ճանաչվել` անմեղ անձանց ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել սուտ մատնություն կատարելու համար Գորիս քաղաքի բնակչուհի Ա.Առաքելյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Դատարանում հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Առաքելյանը, համաքաղաքացիներ Մ. Միրզոյանի եւ Դ. Հայրապետյանի հետ իր կամքով գնացել է սրճարան, որից հետո, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Գորիսի բաժնում գրավոր հաղորդում տալու եղանակով կատարել է սուտ մատնություն` իբր Մ.Միրզոյանը եւ Դ.Հայրապետյանն իրեն առեւանգել են եւ պահել անազատության մեջ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 22.03.2013թ. դատավճռով Ա. Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` մեկ տարի ժամկետով:
 

Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, պարզաբանում ենք, որ հանցագործության մասին սուտ մատնությունը համարվում է հանցագործություն, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն:

Այսպես` 

1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը`
1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,
2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով`պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Այս խորագրի վերջին նյութերը