Քաղաքական

04.04.2013 14:32


Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին սպառնում է իր հետ դժոխք տանել

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին սպառնում է իր հետ դժոխք տանել

Այսօր Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրեն նախագահություն պետք չէ, և ոչ էլ Սերժ Սարգսյանն է ապրիլի 9-ից լինելու նախագահ:

Սերժ Սարգսյան, եթե Դուք դրեցիք Ձեր ձեռքը մեր սուրբ գրքի վրա, ինձ հետ մեկտեղ դուք գնալու եք դժոխք,–հայտարարել է Ր. Հովհաննիսյանը:

Նա նաև մարդկանց կոչ է արել ապրիլի 9-ին գնալ «Ազատության» հրապարակ և միասին երդվել:

Ես միայնակ չեմ երդվելու։ Կա՛մ բոլորս ենք երդվելու և հաղթանակ տանելու, կա՛մ էլ ոչ ոք:

Վանաձորից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ուղևորվել է Սպիտակ: Իսկ այսօր ավելի վաղ եղել է Նոյեմբերյանում և Ալավերդիում։ Սպիտակից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն այցելելու է Ապարան և Աշտարակ։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը