Տնտեսական

04.04.2013 13:55


Ըստ «Gallup»–ի՝ ԽՍՀՄ երկրներից արտագաղթել ցանկացողները ամենաշատը հենց Հայաստանում են

Ըստ «Gallup»–ի՝ ԽՍՀՄ երկրներից արտագաղթել ցանկացողները   ամենաշատը հենց Հայաստանում են

Ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրման «Gallup» կազմակերպության՝ նախկին ԽՍՀՄ երկրներից արտագաղթել ցանկացողները ամենաշատը հենց Հայաստանում են։ Այս կազմակերպությունը 2010-2012թթ. հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ 12 երկրում։ Դրան մասնակցել է 15 տարեկանից բարձր 41 072 բնակիչ։

Մասնավորապես, Հայաստանը ընդմիշտ լքել ցանկացողները 40%–ն են, իսկ  օրինակ Ուզբեկստանը՝ 5%–ը:

Հայաստանից հետո հայրենիքը լքել ցանկացողների ցուցանիշով երկրորդ տեղում Մոլդովան է՝ 32%, այնուհետև Ուկրաինան՝ 21%, Բելառուսը՝ 17%, Ղրղզստանը՝ 16%, Ռուսաստանը՝ 14%, Ադրբեջանը՝ 14%, Վրաստանը՝ 14%, Ղազախստանը՝ 13%, Տաջիկստանը՝ 11%, Թուրքմենստանը՝ 6%։

Հարցվածների 52%–ը հայրենիքը լքելու ամենագլխավոր պատճառ է նշել կենսամակարդակի բարելավման ցանկությունը, 13%–ը՝ երեխաների ապագան կերտելը, 10%–ը՝ աշխատանք գտնելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը