Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու հարցը ԲՀԿ-ում չի քննարկվել
Այսօր հրավիրված ասուլիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ և ԲՀԿ–ական պատգամավոր ՏիգրանՈւրիխանյանը տեղեկացրել է, որ Երևանի ավագանում ընտրությունների իրենց քարոզարշավը կսկսեն ապրիլի 7-ից։
–Մենք գնումենաշխատելու, փոփոխություններանելու,–ընդգծել է նա՝ միաժամանակ ավելացնելով, որ եթե մայիսի 5–ի ըտրությունները բացահայտորեն կեղծվեն, «Բարգավաճ Հայաստանը»կհրաժարվի իր մանդատներից:
Ուրիխանյանը նաև չի բացառել ընտրություններից հետո ընդդիմադիր մյուս ուժերի հետ միավորումը ընդհանուր նպատակների շուրջը.
–Դա կնպաստի երևանցիների կյանքի բարելավմանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից «Ֆեյսբուք» սոցիալակն ցանցում ԲՀԿ–ի վրա «հարձակումներին», Տ. Ուրիխանյանն ընդգծել է, որ ԲՀԿ–ականները միշտ էլ խոսել են իրավական ձևակերպումներով և թվերով: Փոխարենը ՀՀԿ-ն այդ տեսանկյունից ոչինչ չունի ասելու:
–Մենքհարցնում ենք՝որտե՞ղենմիլիոնները, իսկ նրանքդրափոխարեն անձնականվիրավորանքներ են հնչեցնում,–նկատել է նա:
Իսկ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու հարցը ԲՀԿ-ում չի քննարկվել, հետևաբար Տ. Ուրիխանյանն այդ մասին կարծիք հայտնելուցհրաժարվել է:
Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու հարցը ԲՀԿ-ում չի քննարկվել
Այսօր հրավիրված ասուլիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ և ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրել է, որ Երևանի ավագանում ընտրությունների իրենց քարոզարշավը կսկսեն ապրիլի 7-ից։
–Մենք գնում են աշխատելու, փոփոխություններ անելու,–ընդգծել է նա՝ միաժամանակ ավելացնելով, որ եթե մայիսի 5–ի ըտրությունները բացահայտորեն կեղծվեն, «Բարգավաճ Հայաստանը» կհրաժարվի իր մանդատներից:
Ուրիխանյանը նաև չի բացառել ընտրություններից հետո ընդդիմադիր մյուս ուժերի հետ միավորումը ընդհանուր նպատակների շուրջը.
–Դա կնպաստի երևանցիների կյանքի բարելավմանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից «Ֆեյսբուք» սոցիալակն ցանցում ԲՀԿ–ի վրա «հարձակումներին», Տ. Ուրիխանյանն ընդգծել է, որ ԲՀԿ–ականները միշտ էլ խոսել են իրավական ձևակերպումներով և թվերով: Փոխարենը ՀՀԿ-ն այդ տեսանկյունից ոչինչ չունի ասելու:
–Մենք հարցնում ենք՝ որտե՞ղ են միլիոնները, իսկ նրանք դրա փոխարեն անձնական վիրավորանքներ են հնչեցնում,–նկատել է նա:
Իսկ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու հարցը ԲՀԿ-ում չի քննարկվել, հետևաբար Տ. Ուրիխանյանն այդ մասին կարծիք հայտնելուց հրաժարվել է:
7or.am