Լրահոս

04.04.2013 11:47


Լակոտ չենք, հասկանում ենք ամեն ինչ

Լակոտ չենք, հասկանում ենք ամեն ինչ

Բոլոր նրանց, ում համար դաշնակցականը դաշնակ է, Հայաստանը՝ ընդամենը հանքավայր եւ այն քամելով հարստանալու միջոց, ում համար ՀՅԴ-ն եւ նրա ազգայնականությունը արհամարհանքի առարկա են, միայն նրա համար, որ հաճոյանան իրենց կաթնատու շեֆերին, նրանց, ում համար Հրաչ Մուրադյանի սպանությունը քաղաքական դիվիդենտներ շահելու եւ աննորմալ հայտարարություններով Ֆեյսբուքում հանդես գալու պատճառ է, լռեք, ամոթ է: Մարդկանց դժբախտությունից մի օգտվեք, մի առիթավորվեք, եթե սրտացավ չեք եւ հոգու խորքում նույնիսկ ուրախ եք տեղի ունեցածից, մի փորձեք ենթադրություններ անել նախկինի եւ ներկայի վերաբերյալ:
ՀՅԴ-ն երբեք իշխանություն չի եղել եւ մի ստեք, թե այն ժամանակ իշխանություն էր, հիմա ոչ... եւ այլն: Դաշնակցականի համար ընկերոջ կորուստը, ինչ պարագայում էլ այն պատահի, ողբերգություն է, բացառությամբ մի դեպքի` երբ զոհվում ես մարտի դաշտում: Պատահական չէր ֆիդայիների երդման տեքստի այն հատվածը, երբ երդվում էին «Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին»: 
Նողկալի է, երբ տարիներ շարունակ Դաշնակցություն քարկոծողները այսօր Հրաչի սպանության առիթով աջ ու ձախ տխմար ելույթներ են ունենում եւ իբր ցավելով վրեժ պահանջում: Դուք ձեր ճամփով սողացեք, մեզ թողեք մեր վշտի հետ: Լակոտ չենք, հասկանում ենք ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ դուք չեք հասկանում: Ձեր տվայտանքները գրոշի արժեք չունեն, քանի դեռ անկեղծ չեք:

Հարություն Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը