Լավ մի անգամ էլ փորձեմ մի պարզ բան բացատրեմ, չնայած, կարծում եմ անհույս է արդեն: Երբ որեւէ ընդդիմություն անընդատ տարբերություն է դնում իր եւ նախորդ բոլոր նմանատիպ ընդդիմադիր շարժումների միջեւ, հարցն այն չէ, թե ինչ որ մեկը կարող է նեղվել դրանից կամ, որ դա բարոյական չէ: Սրանք հարցի ոչ քաղաքական կողմերն են: Քաղաքական կողմն այն է, որ դու դրանով ընդամենն անուղղակիորեն հետին թվով հաստատում ես իշխանության քարոզչամեքենայի պնդումները ընդդիմադիր շարժումների մասին:
Այսպես, երբ ասում ես, թե ներկայիս պայքարը տարբերվում է 1996, 1998, 2003 եւ 2008 թվականների շարժումներից: «Կան մարդիկ, որ պայքարել են ինձնից առաջ: Ես կարող եմ ասել, թե ինչումն է տարբերությունը: Այժմ չկա անունների եւ անհատների պայքար: Սա ողջ ժողովրդի պայքարն է»։ Նշանակում է, որ նախորդները եղել են անունների եւ անհատների պայքարներ, այլ ոչ թե ժողովորդի, ինչը եւ միշտ փորձել է ապացուցել իշխանությունը, եւ ինչը միշտ հերքել է ընդդիմությունը: Նմանապես եւ բոլոր մյուս այսպիսի դեպքերում (ասենք, երբ ասում ես, թե այս պայքարը ամենասահմանադրական ու խաղաղն է եւ այլն): Մարդկանց թվում է, որ սրանք ինչ որ աննշան, երկրորդական խնդիրներ են, բայց սա առանցքային քաղաքական հարց է: Եթե սա ոչ թե մեկ կամ երկու անգամ ասված ֆրազներ են, այլ կազմում եմ մեկ ամսվա ասելիքիդ կառուցվածքային առանցքներից մեկը, ապա չգիտեմ ո՞նց կոչեմ այն մադուն, որի մոտ կասկածներ չեն առաջանում, որ սա գիտակցված ու մտածված մոտեցում է եւ համագործակցություն իշխանության հետ: Դե կամ էլ քաղաքական եւ մարդկային անմեղսունակության վկայություն է, ինչ ասեմ:
Ահա եւս մի մեջբերում. «Սարգսյանը շանս ունի գեթ մեկ անգամ ապստամբելու իրեն շրջապատող ստի եւ կեղծիքի մարդկանց դեմ: Եւ դա վերջնագիր չէ, այլ արժանապատիվ արարքի կոչ: Բոլորը պետք է հասկանան, որ եկել է Հայաստանի քաղաքացու ժամանակը: Եւ ինչ էլ մենք անենք, անելու ենք ժողովրդի հետ միասին: Փրկիչների եւ միայնակ մարդկանց ժամանակն անցել է»:
Սերժն ունի շանս, բայց վատ շրջապատըն իրեն խանգարում է թեզը եւս առաջին անգամ չէ, որ կրկնվում է րաֆֆիական շարժման ընթացքում: Երեւի կարիք չկա բացատրելու, որ սա «երիտթեւական» առանցքային թեզերից է՝ իբր Սերժն ուզում է բարեփոխումներ անել, բայց վատ «օլիգարխիան թույլ չի տալիս»: Հիմա սա տիրաժավորվում է Հայաստանի հրապարակներից Րաֆֆու կողմից: Սա՞ էլ պատահական համարենք, էլի՞ կարծենք, որ սա ազնիվ ընդդիմաիր պայքար է, այլ ոչ թե «ռահվիրայի գիտակցված կամ անգիտակից քարոզչություն»:
Ինչ վերաբերվում է «Փրկիչների եւ միայնակ մարդկանց ժամանակն անցել է» ձևակերպմանը, ապա բոլորս էլ գիտենք, որ իշխանական քարոզչությունը միշտ փորձել է համոզել, թե ընդդիմադիր տարբեր առաջնորդներին ժողովուրդը որպես փրկիչ է ընկալում եւ այլն: Վերջին 5 տարվա մեջ սա ուղված էր Լեւոնի դեմ: Էլի՞ համարենք, որ Րաֆֆին այս տիպի բաներն անընդհատ կրկնելով՝ պատահականորեն նպաստում է իշխանական քարոզչության հաստատմանը եւ զուտ պատահականորեն տարածում է երիտթեւական ԶԼՄ-ների թեզերը:
Ամփոփենք. շատերն ասում են, թե Րաֆֆին բան չի ասում, բայց նա լավ էլ ասում է, պարզապես, ինչպես ասում են, «ասողիկին լսողիկ է պետք»: Եթե ի մի բերենք Րաֆֆու խոսքերը, ապա կստանանք հետեւյալ պատկերը.
1. Սերժի շրջապատը վատն է, բայց նա կարող է դրանից ազատվել (փաստորեն Սերժն ինքը վատը չէ),
2. 1996-ի, 2003, 2008-ի ընդդիմադիր շարժումները եղել են անհատների, այլ ոչ թե ժողովորդի պայքար:
3. «Փրկիչների», այսինքն՝ մյուս ընդդիմաիր առաջնորդների ժամանակն անցել է: Մի խոսքով, իզուր էլ գնում եք միտինգների, ավելի լավ է միանգամից Բաբաջանյան Արմանի խմբագրականները կարդաք, պրծնեք:
Ու՞մ դեմ է պայքարում Րաֆֆին

Հրանտ Տեր–Աբրահամյան
Աղբյուրը՝ http://www.facebook.com/ustahrant?ref=ts&fref=ts