Լուժկովը պատմել է, թե որ դեպքում Ռուսատանում հեղափոխություն տեղի կունենա
Ռուսատանում առայժմ հեղափոխության նախադրյալներ չկան, սակայն դրանք կարող են հայտնվել վառելիքային էներգետիկայում կտրուկ փոփոխությունների դեպքում։ Այդ մասին «Ռոսբալտ»-ին ասել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հեղափոխություն Ռուսաստանում։ «Իմ կարծիքով հեղափոխությունը հնարավոր է երկու գործոնի առկայության դեպքում։ Առաջին՝ երբ տնտեսությունը չի ապահովում կյանքի նորմալ պայմաններ, երկրորդ՝ երբ բնակչության մեծամասնությունը տեսնում է իշխանության բացարձակ անզորությունը` ապահովելու պետության առաջընթացը։ Այսօր այս երկու գործոնները Ռուսաստանում չկան»,–ասել է Լուժկովը։ Ըստ Մոսկվայի նախկին քաղաքապետի՝ նավթի, գազի և բնական պաշարների վրա խարսխված տնտեսությունը առայժմ ապահովում է սոցիալական կայունություն։ «Վատ, բայց ապահովում է։ Սակայն, շուտով մենք կարող ենք լուրջ մրցակիցներ ունենալ, նրանք արդեն երևում են։ Խոսքն առաջին հերթին ԱՄՆ-ի մասին է, որն ածխաջրածնային էներգետիկայի ոլորտում հեղափոխությունէ իրականացնում»,–ընդգծել է Լուժկովը։
Լուժկովը պատմել է, թե որ դեպքում Ռուսատանում հեղափոխություն տեղի կունենա
Ռուսատանում առայժմ հեղափոխության նախադրյալներ չկան, սակայն դրանք կարող են հայտնվել վառելիքային էներգետիկայում կտրուկ փոփոխությունների դեպքում։ Այդ մասին «Ռոսբալտ»-ին ասել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հեղափոխություն Ռուսաստանում։ «Իմ կարծիքով հեղափոխությունը հնարավոր է երկու գործոնի առկայության դեպքում։ Առաջին՝ երբ տնտեսությունը չի ապահովում կյանքի նորմալ պայմաններ, երկրորդ՝ երբ բնակչության մեծամասնությունը տեսնում է իշխանության բացարձակ անզորությունը` ապահովելու պետության առաջընթացը։ Այսօր այս երկու գործոնները Ռուսաստանում չկան»,–ասել է Լուժկովը։ Ըստ Մոսկվայի նախկին քաղաքապետի՝ նավթի, գազի և բնական պաշարների վրա խարսխված տնտեսությունը առայժմ ապահովում է սոցիալական կայունություն։ «Վատ, բայց ապահովում է։ Սակայն, շուտով մենք կարող ենք լուրջ մրցակիցներ ունենալ, նրանք արդեն երևում են։ Խոսքն առաջին հերթին ԱՄՆ-ի մասին է, որն ածխաջրածնային էներգետիկայի ոլորտում հեղափոխություն է իրականացնում»,–ընդգծել է Լուժկովը։