Լրահոս

04.04.2013 10:16


Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը