Լրահոս

04.04.2013 09:47


Պռոշյանի գյուղապետի սպանության գործը բացահայտվե՞լ է

Պռոշյանի գյուղապետի սպանության գործը բացահայտվե՞լ է

Էլեկտրոնային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը բացահայտվել է: Կան ձերբակալվածներ: Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, ինչը ևս կապվում է գյուղապետի սպանության հետ։ Ոստիկանությունից առայժմ ոչ մի տեղեկություն չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:


Այս խորագրի վերջին նյութերը