1,5 ամսում Երևանի ընտրողների թիվն ավելացել է մոտ 7000–ով
Նախագահական ընտրություններից հետո անցած 1,5 ամսում Երեւանի ընտրողների թիվն ավելացել է մոտ 7000–ով:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վերջին տվյալներով՝ այժմ մայրաքաղաքում կա 817 հազար 814 ընտրող: Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների վերջնական ցուցակներում այդ թիվը կազմել էր 810 հազ. 925:
Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մայիսի 5-ին կայանալիք մայրաքաղաքի ավագանու ընտրություններից առաջ ընտրողների թվի ավելացումը բացատրում է երկու հիմնական գործոնով: Նախ, ի տարբերություն նախագահական ընտրությունների, ՏԻՄ ընտրություններին իրավունք ունեն մասնակցել նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, երկրորդ, նախագահական ընտրությունների օրը Երևանից դուրս գտնված, հաշվառումից հանված և այլ համայնքներում լրացուցիչ ցուցակներով քվեարկած անձինք կրկին հաշվառվել են մայրաքաղաքում: