Քաղաքական

03.04.2013 14:13


Արմեն Բադալյան. «Սա Ազգային ժողովին համարժեք ընտրություն է»

Արմեն Բադալյան. «Սա Ազգային ժողովին համարժեք ընտրություն է»

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը թեև ապրիլի 7–ին է մեկնարկելու, սակայն ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այն փաստացի արդեն սկսվել է։

–Որոշ կուսակցություններ ինչ–որ չափով նախընտրական քարոզարշավն անուղղակի արդեն իրականացնում են։ ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, «Ժառանգությունը» մի փոքր ավելի ակտիվ են այս հարցում, իսկ ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն դեռ պասիվ են,–ասել է Ա. Բադալյանը՝ ավելացնելով, որ այժմ «Ժառանգությունը» ոչ թե հետընտրական, այլ նախընտրակա՛ն գործողություն է իրականացնում.

–2013թ. փետրվարի 18–ից հետո «Ժառանգությունն» ինչ իրականացրել է, պետք է դիտարկել միայն Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում։ Չնայած արտաքին շղարշը նախագահական ընտրությունների ժամանակ իրենցից գողացված քվեի ներքո է, բայց ներքին շաղարշով շատ պարզ երևում է, որ «Ժառանգությունը» նախագահական ընտրություններից սահուն կերպով անցնում է դեպի Երևանի ավագանու ընտրություններ։  

Քաղտեխնոլոգը առաջնահերթ կարևորում է ոչ այնքան նախընտրական քարոզչությունը, որքան ընտրությունների օրը ձայներ պահել կարողանալը և նկարչությունը թույլ չտալը։ Իսկ քարոզչությունն էլ, ըստ նրա, պետք է իրականացվի ոչ թե ընդդեմ ՀՀԿ–ի, այլ հանուն Երևանի։

–Խնդիրը ոչ թե ՀՀԿ–ին հակակշռի մեջ է, այլ ցանկալի Երևան ունենալու մեջ է։ Այս անգամ մարդիկ ոչ թե քվեարկելու են հակա, այլ հանունի համար։ Քանի որ հանուն Երևանի զարգացման պայքարելն արդեն ինքնին ՀՀԿ–ի դեմ է, որովհետև նրանք ամեն ինչ անում են Երևանի չզարգանալու համար։

Ա. Բադալյանը միաժամանակ ընդգծում է, որ Երևանի ավագանու ընտրությունները առաջին հերթին քաղաքակա՛ն են և շատ կարևոր։

–Սա Ազգային ժողովին համարժեք ընտրություն է: Ընտրողը շատ լավ հասկանում է դա,–ընդգծել է նա։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը