Լրահոս

03.04.2013 13:18


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հայտարրությունը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»  ընկերության հայտարրությունը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»  ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Խիստ մտահոգված լինելով «Արմավիա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, թեեւ մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:

Մասնավորապես ուզում ենք տեղեկացնել, որ հետեւյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ

Ավստրիական ավիաուղիները կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ

Չեխական ավիաուղիներ` 7 չվերթ

Ալիտալիան` 3 չվերթ

Հունիսի սկզբից  չվերթերը կվերսկսի նաեւ լեհական ԼՈՏ ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ:

Քննարկումներ են տարվում նաեւ այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ:

Ակնկալվում է Ֆլայ Դուբայ ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչեւ ամենօրյա չվերթների իրականացում»:

Այս խորագրի վերջին նյութերը