Աշխարհ

03.04.2013 11:59


Սաակաշվիլիին ցանկանում են զրկել Վրաստանի Անկախության օրվա շքերթն ընդունելու հնարավորությունից

Սաակաշվիլիին ցանկանում են զրկել Վրաստանի Անկախության օրվա շքերթն ընդունելու հնարավորությունից

Վրաստանում  խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանքի», ինչպես նաև նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի գլխավորած «Ազգային միասնական շարժում» կուսակցության մի շարք ընդդիմախոսներ կոչ են անում նախագահին զրկել մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրվա շքերթն ընդունելու հնարավորությունից։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտնել է, որ շքերթը պետք է ընդունի վրաց ժողովուրդը: Իսկ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, նշելով, թե  տոնական օրը տպավորիչ է լինելու, շրջանցել է հարցը՝ ով է ընդունելու շքերթը:

Այս խորագրի վերջին նյութերը