«Արմավիա» ընկերության օդաչուները հանդիպել են ՀԽ նախագահի հետ
Այսօր ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ են հանդիպել Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուները: Վերջիններս ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա: ՀԽ նախագահն առաջարկել է «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել լայն քննարկում՝ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Արմավիա» ընկերության օդաչուները հանդիպել են ՀԽ նախագահի հետ
Այսօր ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ են հանդիպել Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուները: Վերջիններս ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա:
ՀԽ նախագահն առաջարկել է «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել լայն քննարկում՝ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: