Հրանտ Բագրատյան. ««Արմավիան» չպետք է վաճառելու բան ունենա, բացի իր օֆիսներից»
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Արմավիա» ավիաընկերության սնանկացմանը՝ գրելով. ««Արմավիան» դադարեցրել է թռիչքները։ Ուզում են ընկերությունը վաճառեն։ Դրա համար էլ արդեն ամիսներ է, ինչ աշխատավարձ չեն տալիս, մատակարարների փողերը՝ նույնպես։ Պարզ է, չվճարված գումարները կմնան ընկերությանը։ Բայց եկեք հասկանանք` ի՞նչ է նշանակում վաճառել «Արմավիան»։ Այդ ընկերության հիմնական ակտիվները non tangible են։ Այսինքն` չվերթները, շուկան։ Իսկ դրանք պետությանն են։ «Արմավիան» երբևիցէ դրանք գնե՞լ է։ Ոչ։ Հա, օֆիսները, օդանավները (եթե դրանք կան), թող վաճառեն։ Բայց հիմնական ակտիվները թռիչքների իրավունքն է։ Սա պետական է։ Պոտենցիալ շուկան 5-6 մլն ուղևորաշրջանառություն է։ Սա, իհարկե, Delta-ի չափ չէ (110 մլն ուղևոր), բայց լրիվ համեմատելի է օրինակ մի տասը տարվա առաջվա «Аэрофлот»-ի հետ և մի 2 անգամ ավելի վրացական շուկայից։ Ընդհանրապես, բիզնեսի 2 ոլորտ կա, որոնք Հայաստանում լրացուցիչ ռենտա են բերում. ավիացիան և հեռախոսակապը։ Պատճառն այն է, որ Սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Եվ ուրեմն, թռիչքների իրավունքը պետությանն է։ Այսպիսով, այսօր ևեթ ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ հետ է վերցնում թռիչքների իրավունքը։ «Արմավիան» չպետք է վաճառելու բան ունենա, բացի իր օֆիսներից։ Սա է ճիշտ իրավաբանական ու տնտեսական լուծումը։ Ու մի բան էլ. 1993-ին մենք ավիացիայում իրականացրել ենք ռեֆորմ. տարանջատել ենք ավիափոխադրողին և օդանավակայանը։ Դրանից հետո ավիացիան կարգի եկավ։ Հանկարծ չլինի, որ այս «թոհուբոհի» արդյունքում դրանք նորից միանան»: