Սյունիքում 21-ամյա աղջիկը միայնակ ծննդաբերել է ու սպանել երեխային
Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի 21-ամյա Ա. Մ.-ն մեղադրվում է խոտի հասկերի վրա միայնակ ծննդաբերելուց հետո երեխային սպանելու մեջ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 21-ամյա Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց առանձնատան բակում` խոտի հասկերի վրա, միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է երեխայի շնչառական անցքերը եւ սպանել նրան: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Դատական առաջին քննությունը նշանակվել է ապրիլի 3-ին:
Սյունիքում 21-ամյա աղջիկը միայնակ ծննդաբերել է ու սպանել երեխային
Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի 21-ամյա Ա. Մ.-ն մեղադրվում է խոտի հասկերի վրա միայնակ ծննդաբերելուց հետո երեխային սպանելու մեջ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 21-ամյա Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց առանձնատան բակում` խոտի հասկերի վրա, միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է երեխայի շնչառական անցքերը եւ սպանել նրան: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը:
Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Դատական առաջին քննությունը նշանակվել է ապրիլի 3-ին: