Լրահոս

03.04.2013 09:57


«Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարությունը

«Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարությունը

Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը և տվյալ հարցի նկատմամբ առաջացած հանրային հետաքրքրությունը՝ սույնով հայտնում ենք հետևյալը.

2013թ. մարտի 31-ին՝ ժամը 18։00-ի սամաններում, արտադրական վթար է տեղի ունեցել Ալավերդու պղնձաձուլական գործարանում. փլուզվել է ձուլարանի՝ մոտ 1,2 կմ երկարություն ունեցող ծխատարի ծածկի 1,5 մ երկարությամբ մի հատված: Վթարի հետևանքով ծխատարն ու ծխնելույզը շուրջ մեկ ժամ գործառնել են համեմատաբար ցածր արդյունավետությամբ, քանի որ արտանետումներ են եղել ոչ միայն ծնելույզից, այլև ծխատարի ծածկի փլուզված հատվածից:

Դեպքից անմիջապես հետո կատարվել են օպերատիվ աշխատանքներ ծխատարի հերմետիկությունը վերականգնելու ուղղությամբ, և ժամը 19:10-ի սահմաններում խնդրին տրվել է ժամանակավոր լուծում:

2013թ. ապրիլի 2-ի առավոտյան ձուլարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է հետևանքների վերացման և ծխատարի հերմետիկության վերականգնման հիմնական աշխատանքների կատարման նպատակով:

Վթարի պատճառի վերաբերյալ ներկայում դիտարկվող հիմնական վարկածը՝ ծխատարի այդ հատվածի, որը կառուցվել է 1997թ., մաշվածությունն է, և դա հաշվի առնելով՝ ընկերությունը դեռևս 2012թ. սեպտեմբերից սկսել է այդ հատվածում ևս նոր ծխատարի կառուցման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մոտ մեկ ամսից:

«Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը