Լրահոս

03.04.2013 09:48


«Արմավիայի» սնանկացման հետևանքով շուրջ 400 մարդ գործազուրկ դարձավ

«Արմավիայի» սնանկացման հետևանքով շուրջ 400 մարդ գործազուրկ դարձավ

Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերության սնանկացմամբ գործազուրկ են դառնում ընկերության շուրջ 400 աշխատակիցները: Ավիաընկերությունն օդաչուներին պարտք է 5 ամսվա աշխատավարձ՝ 2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. մարտ:
Այս մասին «Ժամանակ»-ին տեղեկացրել է ավիաընկերության օդաչուներից մեկը, ում խոսքով սնանկ հայտարարելու պահին ավիաընկերությունում աշխատում էր 50 օդաչու, որոնցից յուրաքանչյուրի աշխատավարձը տատանվում է ամսական մոտ 2-3 մլն դրամի սահմաններում: Շատ մոտավոր հաշավարկներով՝ դա կազմում է մոտ 600 մլն դրամ: Բացի օդաչուական կազմից՝ «Արմավիան» չի վճարել նաև բորտուղեկցորդների և ավիաինժեներների աշխատավարձը: 

Այս խորագրի վերջին նյութերը