Լրահոս

03.04.2013 09:42


Ավտոպատահարներ. կան տուժածներ

Ավտոպատահարներ. կան տուժածներ

ՃՏՊ Արենի գյուղում

Ապրիլի 3-ի ժամը 07։49-ին տեղեկություն է ստացվել, որ ս/թ. ապրիլի 2-ի ժամը 22։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արենի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 68 ՍՏ 325 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Թորոս Պետրոսյան, ծնվ. 1982թ.) բախվել է գյուղամիջյան ճանապարհին կայանված «ՎԱԶ 21213» մակնիշի 08 ՕՏ 212 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Ասքանազ Մաթևոսյան, ծնվ. 1966թ.) այնուհետև՝ կայանված «ԿԱՄԱԶ 55111» մակնիշի 18 ՕՕ 377 պետհամարանիշով բեռնատարին (պատկանում է Սիրանուշ Սահակյանին):
ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կարեն Ոսկանյանը (ծնվ.1992թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին

Ապրիլի 2-իժամը 20։45-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ–Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 91 TO 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Էդիկ Հովհաննիսյան, ծնվ.1982թ.) Գավառ–Մարտունի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը:
Հրշեջ–փրկարարների օգնությամբ Է. Հովհաննիսյանը և ավտոմեքենայի ուղևոր Սուրեն Կարապետյանը (ծնվ. 1987թ.) դուրս են բերվել ձորակից, ովքեր հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը