Քաղաքական

02.04.2013 15:52


«Ա1+»–ի տնօրեն. «Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ռացիոնալ քայլ չէր»

«Ա1+»–ի տնօրեն. «Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ռացիոնալ քայլ չէր»

Այսօր հրավիրված ասուլիսում «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ռացիոնալ քայլ չէր։

Ինչպես արդեն երևում է, հացադուլը կամ ծոմը ոչ մի բանի չբերեց,–նշել է նա։

Բանախոսը նաև ավելացրել է, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» ներկայացրած «Բարև Երևան» դաշինքի ցուցակում տեսնելով իր անունը, այն էլ՝ 3–րդ տեղում,  անակնկալի է եկել։

«Ա1+»-ը բաժանեք իմ անձից։ Ես ունեմ իմ իրավունքները՝ որպես ՀՀ քաղաքացի: Ժողովրդական շարժման այդ ցանկում ներգրավվել եմ որպես անձ: Ես երբեք ման չեմ եկել ցուցակներ, և դա իմ անձի դեմ է, բայց եթե կա ժողովրդական պահանջ, պատրաստ եմ պաշտպանել ժողովրդի իրավունքը,-ավելացրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը