Լուկաշենկոյի երդմնակալության արարողության օրը Եվրամիության դեսպանները կմեկնեն Բելառուսից
Եվրամիության երկրների դեսպանները չեն մասնակցի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը։ Հունվարի 21-ին նրանք չեն լինի Բելառուսի տարածքում։ Այս մասին հաղորդում է «БелаПАН» տեղեկատվական գործակալությունը։
Այդ նույն օրը եվրոպական դեսպանները նախատեսում են այցելություն կատարել Վիլնյուս։ Հունվարի 20-22-ին Լիտվայի մայրաքաղաքում կոնֆերանս կանցկացվի միջազգային առաջավոր իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ կքքնարկվի Բելառուսում առկա իրավիճակը։
Հունվարի 19-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանի ժամանակ բանավեճ էր գնում Բելառուսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Խորհրդարանականները նախագահական ընտրությունների ժամանակ կատարած խախտումներ իրականացնող բելառուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման, քաղաքացիների համար անցագրային ռեժիմի թեթևացման, ինչպես նաև քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջներ էին ներկայացնում։ Վերջնական բանաձևի քվեարկությունը կավարտվի այսօր երեկոյան։
Եվրամիության քաղաքական որոշումը պատժամիջոցների կիրառման վերաբերյալ կընդունվի հունվարի 31-ին ԵՄ երկրների արտգործնախարարների Խորհրդի նիստի ժամանակ։
Տեղեկացնենք, որ Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը չի մասնակցի նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։