Երեկ ինձ ազատեցին աշխատանքից: 10 րոպեում: Երբ Սերժ Սարգսյանը իր վերջին կամ առաջին ասուլիսում հայտարարեց, թե 10 րոպեում աշխատանքից կազատի ,,իշխանության մեջ գտնվող մարդկանց,, որոնք կհամարձակվեն քննադատել վերադասին, ճիշտն ասած, այնքան էլ չհավատացի դրան: Բայց երեկ, երբ նախագահական պալատից արձակված հրովարտակի ուժով ինձ 10 րոպեում հեռացրին աշխատանքից, համոզվեցի, որ նա հենց այնպես ոչ միայն թվեր, այլեւ բառեր չի ,,խփում,,: Պատճառը ՖԲ-ի իմ ստատուսներն ու մեկնաբանություններն են: Համարձակվել եմ սեփական կարծիք արտահայտել: Պատկերացնում եք?: «Համարձակությունս» էլ հիմք ուներ, քանի որ ՀՀԿ վերջին համագումարում /ոչ միայն այդ համագումարում/ Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, թե իրենք շատ հանդուրժողաբար են վերաբերվում այլակարծությանը, ընդգծեց նաեւ, որ ընդամենը մի քանի տարի առաջ երկրում չէր հանդուրժվում այլակարծությունը եւ անգամ մարդկանց հետապնդում էին դրա համար, իսկ ահա ինքն ու իր կուսակցությունը չափազանց հանդուրժող են այլակարծության հանդեպ: Փաստորեն, ինձ չհանդուրժեցին: Եվ, ի դեպ, վերին հրամանն էլ ինձ փոխանցվեց այնպես, որ մտածեցի` եթե միայն աշխատանքից ազատվելով պրծնեմ, փառք կտամ Աստծուն /եսի՞մ, ով իմանա գուցե բանը հասնի ֆիզիկական ոչնչացմա՞նը/: Ինչեւէ, մեր սիրելի իշխանության համար մարդը արժեք չունի. ստրուկ ես` լավ է, չէ`ուրեմն գնա գրողի ծոցը: Դե լավ, ինձ դուրս շպրտեցին` լավ արեցին, բայց միթե դրանից իրականությունը փոխվելու է դեպի լավը... Ահա այսպիսի «մեծ ավետիս»,: Շնորհավոր ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի «հարության տոնը»... /Հատուկ բարեւներ Մարգարիտ Եսայանին/:
Ուղիղ 10 րոպե
Երեկ ինձ ազատեցին աշխատանքից: 10 րոպեում:
Երբ Սերժ Սարգսյանը իր վերջին կամ առաջին ասուլիսում հայտարարեց, թե 10 րոպեում աշխատանքից կազատի ,,իշխանության մեջ գտնվող մարդկանց,, որոնք կհամարձակվեն քննադատել վերադասին, ճիշտն ասած, այնքան էլ չհավատացի դրան:
Բայց երեկ, երբ նախագահական պալատից արձակված հրովարտակի ուժով ինձ 10 րոպեում հեռացրին աշխատանքից, համոզվեցի, որ նա հենց այնպես ոչ միայն թվեր, այլեւ բառեր չի ,,խփում,,:
Պատճառը ՖԲ-ի իմ ստատուսներն ու մեկնաբանություններն են: Համարձակվել եմ սեփական կարծիք արտահայտել: Պատկերացնում եք?:
«Համարձակությունս» էլ հիմք ուներ, քանի որ ՀՀԿ վերջին համագումարում /ոչ միայն այդ համագումարում/ Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, թե իրենք շատ հանդուրժողաբար են վերաբերվում այլակարծությանը, ընդգծեց նաեւ, որ ընդամենը մի քանի տարի առաջ երկրում չէր հանդուրժվում այլակարծությունը եւ անգամ մարդկանց հետապնդում էին դրա համար, իսկ ահա ինքն ու իր կուսակցությունը չափազանց հանդուրժող են այլակարծության հանդեպ:
Փաստորեն, ինձ չհանդուրժեցին: Եվ, ի դեպ, վերին հրամանն էլ ինձ փոխանցվեց այնպես, որ մտածեցի` եթե միայն աշխատանքից ազատվելով պրծնեմ, փառք կտամ Աստծուն /եսի՞մ, ով իմանա գուցե բանը հասնի ֆիզիկական ոչնչացմա՞նը/:
Ինչեւէ, մեր սիրելի իշխանության համար մարդը արժեք չունի. ստրուկ ես` լավ է, չէ`ուրեմն գնա գրողի ծոցը:
Դե լավ, ինձ դուրս շպրտեցին` լավ արեցին, բայց միթե դրանից իրականությունը փոխվելու է դեպի լավը...
Ահա այսպիսի «մեծ ավետիս»,:
Շնորհավոր ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի «հարության տոնը»...
/Հատուկ բարեւներ Մարգարիտ Եսայանին/:
Կիմա Եղիազարյան