«Արմավիան» գրեթե 5,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է պարտք «Զվարթնոց»–ին
Իրեն սնանկ ճանաչած ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիան» գրեթե 5,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է պարտք «Զվարթնոց» օդանավակայանին, այդ մասին iLur.am-ին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ գումարը «Արմավիան» կվերադարձնի օրենքով նախատեսված կարգով: Մամուլի քարտուղարը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք «Արմավիան» վերջին մեկ տարվա ընթացքում իր գործունեությամբ, մասնավորապես՝ պարտքերը չմարելով, պարարտ հող չէ՞ր նախապատրաստում սնանկության մասին հայտարարելու համար: Նա խորհուրդ է տվել այդ հարցը ուղղել հենց «Արմավիա» ավիաընկերությանը: