ՀՀԿ–ն որոշել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել «Ավելի լավ Երևան» կարգախոսով։ Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված վատ ասոցիացիներ առաջացնող այդ կարգախոսի ընտրությունը, բայց փաստը մնում է փաստ, որ դրանով է Տարոն Մարգարյանը հանդես գալու։
Հիշեցնենք, որ նախկինում ՀՀԿ–ն «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին կից ներկայացրել էր մի շարք ենթակարգախոսներ, որոնցից մեկը «Ավելի լավ Հայաստանն» էր։ Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորս տեսանք. «ավելի լավ» Հայաստանից արտագաղթը շարունակվեց, իսկ աճ գրանցվեց միայն Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի բիզնեսում և վարչապետի անձնական հաշիվներում։
Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է միայն ենթադրել, թե ինչ է ստացվելու «Ավելի լավ Երևան» կարգախոսի կյանքի կոչման արդյունքում։
Եթե ՀՀԿ–ն, իրոք, ուզում է ավելի լավ Երևան ունենալ, ապա պետք է երևանցիներին առաջարկի ավելի լավ Տարոն, այսինքն՝ ավելի որակյալ և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ քաղաքապետ։ ՀՀԿ–ն, բնականաբար, ավելի լավ Տարոն չի կարող առաջարկել, և հետևաբար՝ «Ավելի լավ Երևան» կարգախոսը հերթական բլեֆն է, քանզի Տարոնին նախագահական նստավայրում շարունակում են դիտարկել որպես նշանակովի «պռառաբ», ում հիմնական գործը Երևանի շենքերի ու փողոցների վրա գումարների դուրս գրումն է և «ատկատների» կանոնակարգումը։
Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին կրկին առաջադրել է քաղաքապետի թեկնածու և փորձելու է Րաֆֆի Հովհաննիսյանի սիրելի «զորավարի» օգնությամբ նրան պահել աթոռին, քանզի միայն այդ դեպքում է հնարավոր «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» տիպի էժանագին PR–ակցիաներ իրականացնելը։ Սեփական «Ես»–ը չունեցող Տարոնը ձեռնտու է նախագահական նստավայրին նաև այն պատճառով, որ քաղաքականապես անմեղսունակ է։
Տարոնը ցույց է տվել, որ պատրաստ է «փչանալ» Բաղրամյան 26–ի ցանկացած քարոզչական նախագծի շրջանակներում։ Նման բան հնարավոր չէր լինի ընտրովի, ինքնուրույն և այլ քաղաքական ուժ ներկայացնող քաղաքապետի պարագայում։ Ասել է թե՝ ավելի լավ Երևան ունենալու համար ավելի լավ քաղաքապետ է պետք։ Տարոնն այդ դերին չի ձգում։ Տարոնը հո՞ չի կարող ինքն իրենից լավը լինել։ Նրա մտքի թռիչքը անճաշակ պեգասներով ու եղնիկներով քաղաքը լցնելն է։ Մեկ էլ՝ կասկածելի գներով աթոռներ տեղադրելն ու կավե արձանների վրա փող դուրս գրելը։ Քաղաքապետի պաշտոնում Տարոնին հաջողվեց Երևանը դարձնել փողերի լվացման «թանգարան» բաց երկնքի տակ, ուրիշ ոչինչ։
Մայրաքաղաքի բնակիչների համար մայիսի 5–ին հրաշալի հնարավորություն է ստեղծվել Տարոնին ասել, որ սիրուն չի և ճանապարհել Ավանի թաղապետարան՝ կոմունալ բաժնի պետի օգնականի հաստիքի վրա։
Ավելի լավ Տարո՞ն

Սևակ Մինասյան