Քաղաքական

28.03.2013 11:36


Շարմազանով. «ՀՀԿ նիստում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվի»

Շարմազանով. «ՀՀԿ նիստում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվի»

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ քարտուղար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր»,-ասել է Շարմազանովը:

Նա ընդգծել է, որ քննարկումներ են լինելու նաև Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մամուլում լուր էր տարածվել, թե ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը