«Նաիրիտի» գործը՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում
ՀՀ գլխավոր դատախազություն «Հետքը» հարցում էր ուղարկել, թե արդյոք «Նաիրիտ գործարանի» վերաբերյալ իրենց հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցվել է, թե ոչ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ի պատասխան այդ հարցման, տեղեկացրել է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ունեցած պարտավորությունների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության ստուգման ակտի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնել է, որ «Նաիրիտի» նյութերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունն այսօր է ստացել և դեռևս ուսումնասիրում են: