Կարծիք

27.03.2013 12:58


Րաֆֆի Իրավադեր Հովհաննիսյան և Սերժ Ընտրակեղծարար Սարգսյան էջեր բացելու անհրաժեշտությունը

Րաֆֆի Իրավադեր Հովհաննիսյան և Սերժ Ընտրակեղծարար Սարգսյան էջեր բացելու անհրաժեշտությունը

Առաջարկ:)

Այսպիսի ինտենսիվ նամակագրության փոխարեն կարելի է ուղղակի գրանցվել ֆեյսբուքում՝ ստեղծելով, օրինակ՝ Րաֆֆի Իրավադեր Հովհաննիսյան և Սերժ Ընտրակեղծարար Սարգսյան էջերը, ինչից հետո շարունակել մտերմիկ շփումը արդեն գրառումներով ու մեկնաբանություններով: 

Ժամանակի խնայողության տեսանկյունից ֆեյսբուքը շատ արդյունավետ է: Թե չէ գրի, տպի, դիր ծրարի մեջ, փոստով ուղարկի, հետո էլ սպասի պատասխանի... Իսկ Ֆեյսբուքում մեկ գրառումով և մի քանի մեկնաբանությունով կամ պատասխան գրառումներով ամեն ինչ շատ արագ կպարզվի: 

Հ.Գ.Լայքերի թվով էլ կարելի է հասկանալ թե՛ պաշտոնների թիվը, թե՛ դրանց գինը:)

Արեգ Գևորգյան

Աղբյուրը՝ http://www.facebook.com/aregface

Այս խորագրի վերջին նյութերը