Տնտեսական

27.03.2013 12:39


Թանկացումներ՝ Զատիկի տոոնին ընդառաջ

Թանկացումներ՝ Զատիկի տոոնին ընդառաջ

Այսօրվա ասուլիսին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հայտնել է, որ Զատկի տոնին ընդառաջ բարձրացել են ձվի, ձկան, կանաչու, նույնիսկ բրնձի և չամիչի գները: «Տոնական օրերի նախօրեին` Զատիկ կլինի, Նոր տարի կլինի, որպես կանոն միշտ էլ գների աճ է նկատվում: Մեր մոտավոր դիտարկումներով Զատիկի տոնի հետ կապված սպառողական զամբյուղի անհրաժեշտ ապրանքները 10%-ի սահմաններում թանկացել են»,-ասել է բանախոսը։ Մասնավորապես, ձվի պարագայում թանկացումը կազմել է 20 դրամ։ «Այն ձվերը, որ արժեն 50-55 դրամ, հիմա 70-75 դրամ են դարձել, մնացած շուկան ուսումնասիրելը մեր ուժերից վեր է»,-նշել է Պողոսյանը։

Ինչ վերաբերում է պետական վերահսկողությանը, ապա ասուլիսավարը տեղեկացրեց, որ իրենք երեկ ամբողջ օրը փորձել են կապ հաստատել նաև Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ նրանց նույնպես հրավիրելու ասուլիսին, բայց այդպես էլ չի ստացվել: «Դա ամեն ինչի մասին խոսում է»,–արձագանքել է Սպառողների միության նախագահը. «Այսքան կառույցներ ունենք, որոնք ի պաշտոնե պետք է հետևեն և զսպեն գների վարքագիծը, սակայն խուսափում են մամուլի առաջ հանդես գալ»,։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը