Ահարոն Ադիբեկյանի անցկացրած սոցիոլոգիական հարցումը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իսկ սա մեկ անգամ ևս վկայում է, որ մենք բժշկական լուրջ միջամտության կարիք ունենք:
Գիտակցելով, հասկանալով, թե ինչպես է և ինչու է Ադիբեկյանն անցկացնում հարցումները, լրատվամիջոցները կրկին անդարդառնում են «Սոցիոմետր»-ի հարցումների արդյունքներին: Հասկանում ենք, որ այս հարցումներն իրականության հետ որևէ կապ չունեն, բայց լրատվամիջոցներն իրենց լուրերի բաժնում կրկին տեղ են հատկացնում այս մարդուն, հեռուստաալիքներն էլ ամենայն լրջությամբ խոսում են այս մասին: Սա մազոխիզմի սովորական դրսևորում է:
Ստացվում է, որ մենք կա՛մ գիտակցաբար գնում ենք ինքնախաբեության, կամ չափազանց կարճ հիշողություն ունենք և մոռացել ենք Ադիբեկյանի անցկացրած նախորդ հարցումները: Ոմանք կասեն, թե մենք ո՛չ մազոխիստ ենք, ո՛չ էլ կարճ հիշողություն ունենք, և կավելացնեն, թե ցանկացած լուր իր տեղն ունենալու իրավունքն ունի: Բայց սա թույլ փաստարկ է: Սոցիոլոգիական հարցումներին պետք է չափազանց լուրջ վերաբերվել: Չի կարելի վերցնել և հրապարակել թվեր, որոնք մի մարդու մտքի, երևակայության արդյունքն են: Ընդ որում ավելի հավանական է, որ այդ մարդը թաքնված է Ադիբեկյանի լայն թիկունքի ետևում:
Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին, այսուհանդերձ ընդունում ենք, որ առաջին նախագահն անհամեմատ ավելի շատ կողմնակիցներ ունի, քան Սերժ Սարգսյանը: Անկախ նրանից, թե մենք որքանով ենք խորացել քաղաքականության մեջ, բայց հաստատ գիտենք, որ Տիգրան Սարգսյանը չի կարող համակիրների ավելի մեծ բանակ ունենալ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը: Բնականաբար, լրատվամիջոցներն էլ քաջատեղյակ են այս ամենին, բայց կրկին ինչ-ինչ պատճառներով անդրադառնում են իրեն վաղուց հեղինակազրկած մարդու «անցկացրած» հարցումներին: Այլ հարց է, եթե վերցնենք և մեկ անգամ ևս ապացուցենք, որ այս հարցումը իրական հարցման հետ որևէ կապ չունի և նպատակ ունի շոշափել ժողովրդի տրամադրությունները կամ էլ նախապատրաստվել հերթական ընտրակեղծիքներին:
Անկասկած անհեթեթություն է, երբ սոցիոլոգն ասում է, թե ընդդիմությունն ավելի մեծ վարկանիշ ունի, քան վարչախումբը, բայց հետո շտապում է ավելացնել, թե հեղինակություն չունեցող վարչախմբի առաջնորդներն ավելի մեծ վստահություն ունեն, քան ընդդիմության առաջնորդները: Նման անհեթեթ ձևակերպումն արդեն բավական է, որ դադարենք անդրադառնալ այս մարդու անցկացրած հարցումներին: Բայց մենք շարունակում ենք երգել նույն երգերը՝ արագացնելով մեր բազմաչարչար երկրի կործանումը:
Սուտը, շարունակվող սուտը, զարգացող սուտը խարխլում է մեր ավելի քան երիտասարդ պետության հիմքերը: Մոտենում են հերթական ընտրությունները, և եթե մենք կրկին սկսենք նույն խաղը, ապա մենք անկախ պետություն ունենալու իրավունք չենք ունենա: Իսկ այժմ զարգացման այնքան ցածր աստիճանի վրա ենք, որ կամա թե ակամա օգնում ենք մի մարդու, որը փորձում է հերթական ընտրություններից առաջ արժանանալ «ազդեցիկ» քաղաքական գործիչների շոյանքներին: Օգնում ենք այն մարդուն, որը կազմել է ազդեցիկ քսան հոգու ցուցակը, որտեղ տեղ է գտել անգամ Արտաշես Գեղամյանը:
Հիմա ոմանք կասեն, թե եթե այլ սոցիոլոգիական կենտրոններ չկան, ապա ի՞նչ անեն խեղճ լրատվամիջոցները, որ չանդրադառնան գրեթե միակ սոցիոլոգի հարցումներին: Պատասխանը շատ պարզ է՝ պետք է ընդհանրապես չանդրադառնալ կամ եթե անդրադառնում էլ եք, ապա միայն ցույց տալու համար, թե ինչո՞ւ են նրա թիկունքում կանգնածները փորձում աղավաղել իրականությունը:
Ինչ վերաբերում է սոցհարցումներին, ապա ամենամեծ ցանկության դեպքում էլ Հայաստանում այսօր հնարավոր չէ պարզել ժողովրդի իրական տրամադրությունները: Պատճառը շատ պարզ է: ՀՀ քաղաքացիների մեծ մասն ապրում է վախի մթնոլորտում և նույնիսկ պատրաստ չէ անկեղծորեն ասել, թե որ քաղաքական գործչին կամ կուսակցությանն է վստահում: Հայաստանում ժողովրդի տրամադրությունները պարզելու համար պետք է միայն գաղտնի, քողարկված հարցումներ իրականացվեն: Այլ կերպ ասած՝ հավատ չեն ներշնչում որևէ հարցման արդյունքներ: Մեզնից յուրաքանչյուրն էլ գիտի, որ իր հարազատների, ընկերների, ծանոթների մեջ կան շատերը, որոնք խուսափում են պատասխանել ամենաանմեղ հարցերին, էլ ուր մնաց՝ պատասխանեն այն հարցին, թե գո՞հ են Սերժ Սարգսյանից, թե՞ ոչ: Այնպես որ, գոնե այս ընտրություններից առաջ մենք պետք է զերծ մնանք սոցիոլոգներին օգտագործելու գործելակերպից:
Հայաստանը փոքր երկիր է, և առանց սոցիոլոգների էլ պարզ է, թե որ ուժն ինչ վարկանիշ ունի, և որ քաղաքական գործչին քանի հոգի է վստահում: Ավելին, պետք է փորձենք կանխել նաև բնակչության թվաքանակի հետ իրականացվող խաղերը: Մենք շատ լավ գիտենք, թե Հայաստանում որքան մարդ է ապրում, բայց ձևացնում ենք, թե հավատում ենք վիճակագիրների ներկայացրած հեքիաթային թվերին:
Մազոխիզմի դրսևորում

Վարդան Մխիթարյան