Լրահոս

23.11.2010 15:12


STRATFOR-ը Թուրքիային առաջարկում է օգտագործել Հայաստանին

Հայ-թրքական հարաբերությունների բարելավման գործընթացը կարող է հաջողությամբ պսակվել միայն այն դեպքում, եթե Հայաստանից դուրս կբերվեն ռուսական զորքերը, այլապես այդ ողջ գործընթացը ոչ մի իմաստ չունի: Ասյպիսի եզրահանգման է եկել STRATFOR ամերիկա-իսրայելյան վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ջորջ Ֆրիդմանը: Թրքկան Sabah օրաթերթին և ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է' չարժե, որ Թուրքիան Հայաստանի հետ քննարկի ղարաբաղյան հարցը:   

-Թուրքիան Հայաստանի հետ ոչ թե պետք է խոսի ԼՂ-ի, այլ այդ երկրում Ռուսաստանի դերակատաության նվազեցման մասին: Հայաստանում ռուսական զորքերի առկայությունը Թուրքիայի շահերից չի բխում: Այդ պայմաններում, Հայաստանի հետ սահմանների բացումը Թուրքիայի համար ոչ մի օգուտ չունի, փոխարենը նա կարող է վատթարացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ: Այդ դեպքում Հայաստանին մեկուսացման մեջ թողեք,-հայտարարել է Ֆրիդմանը:   

Այս խորագրի վերջին նյութերը