Լրահոս

26.03.2013 12:05


Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Ֆիլմ + H20» կինո-մրցույթի մրցանակաբաշխությունը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Ֆիլմ + H20» կինո-մրցույթի մրցանակաբաշխությունը

Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված «Ֆիլմ + H2կինո-մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Բացման ելույթով հանդես կգան Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և ԱրմենՏել ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) ներկայացուցիչ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաևը:

«Ֆիլմ + H2կինո- մրցույթի հաղթողը` Sheffield Doc/Fest 2013 փառատոնին

«Ֆիլմ + H20» կինո-մրցույթի հաղթանակած ռեժիսորը կմեկնի Միացյալ Թագավորություն` մասնակցելու Sheffield Doc/Fest 2013 ամենամյա փառատոնին, ուր հնարավորություն կունենա հետևելու փառատոնի ծրագրին և անգլիացի ռեժիսորների հետ քննարկելու համագործակցության հնարավորությունները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:

«Ֆիլմ + H20» մրցույթին հայ ռեժիսորների ներկայացրած աշխատանքներից նախնապես ընտրվել էր ինը կարճամետրաժ ֆիլմ: Կինո-մրցույթը հայտարարվել էր ամիսներ առաջ և նվիրված էր Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի` «Ջրային համագործակցության» թեմային: Մրցույթի նպատակն էր ֆիլմերի միջոցով բարձրաձայնել հասարակությունում առկա ջրի հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները:

«Հայ ռեժիսորների աշխատանքները ներկայացնում են ջրի սակավության արդյունքում առաջացած խնդիրները, դրանց լուծման իրենց տեսլականն ու մոտեցումները: Խնդրի բացահայտման ռեժիսորների նախընտրած ուղղություններն էլ են տարբեր` պարզ, մարդկային պատմություններից մինչև փոխաբերություն»,-նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Փառատոնի էկոլոգիական թեման համահունչ է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի սոցիալական ռազմավարությանը: Բջջային կապի ծառայությունների ընկալումն ինքնին ենթադրում է հոգատար վերաբերմունք բնական պաշարների հանդեպ: Beeline  ծառայությունների շնորհիվ մենք հնարավորություն ունենք օտագործել քիչ քանակությամբ թուղթ, թանաք, քիչ երթևեկել տրանսպորտով` չաղտոտելով շրջակա միջավայրը, և այդ ամենի հետ մեկտեղ ստանալ ավելի շատ շփում և դրական էմոցիաներ: Ունենալով նման առաջարկներ, մենք ցանկանում ենք լինել օգտագար հասարակությանը և այդ իսկ պատճառով որոշեցինք աջակցել  Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի անցկացմանը, որն ուղղված է ոչ միայն մշակույթների սերտացմանը, այլ նաև մեծապես աջակցում է շրջակա միջավայրի պահպանմանը»,-նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաևը:

Բացի առաջին մրցանակակրից, ով կարժանանա գլխավոր մրցանակին, այն է` այցելություն Sheffield Doc/Fest 2013 փառատոն, մրցույթի հայ-բրիտանական հեղինակավոր ժյուրին ընտրել է նաև երկրորդ և երրորդ տեղի հաղթողներին: Իսկ ԱրմենՏել ՓԲԸ-ն կպարգևատրի «YouTube Winner» անվանակարգի հաղթողին: Այս անվանակարգի հաղթողը պետք է հավաքեր առավելագույն քանակությամբ հավանություն` britfilms.am կայքում կազմակերպված քվեարկության արդյունքում:

Այս խորագրի վերջին նյութերը